ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Այս գործիքների համադրությամբ տրիո Հայաստանում չկա»

«Այս գործիքների համադրությամբ տրիո Հայաստանում չկա»
23.11.2015 | 15:02

«Տոնիկա» տրիոյի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-20-ին կանցկացվի «Տոնիկա» երաժշտական փառատոն, որին կմասնակցի տարբեր տարիքի շուրջ 100 երաժիշտ։ Հինգ օր շարունակ երևանյան տարբեր բեմերից հնչելու է դաասական երաժշտություն։

«Տոնիկա» նորաստեղծ խմբի անդամներն են ջութակահար Գոռ Կարապետյանը, դաշնակահար Արամ Շեկիկյանը, կլառնետահար Գարեգին Քևնակսզյանը:
Երիտասարդ երաժիշտները սովորում են կոնսերվատորիայում, մասնակցել են բազմաթիվ մրցույթների և փառատոների Հայաստանում և արտերկրում։
Գարեգին Քևնակսզյանը ներկայումս ծառայում է նախագահական նվագախմբում։
Նորաստեղծ տրիոն ներկայացնում է դասական, ժամանակակից, նաև հոգևոր (Կոմիտաս) երաժշտություն: Մեր՝ «Ինչո՞վ է առանձնանում նորաստեղծ երաժշտական խումբը» հարցին ի պատասխան Գարեգին Քևնակսզյանն ասաց, որ այս գործիքների համադրությամբ տրիո Հայաստանում չկա։
Հավելենք, որ դեկտեմբերի 2-ին «Տոնիկա» տրիոն կազմակերպում է բարեգործական համերգ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։ «Մեզ հետ կլինեն նաև պարային խմբեր և մուլտհերոսներ։ Մինչ այցելությունը մանկատուն մենք կփորձենք հավաքել նվերներ երեխաների համար։ Նվերները կհանձնվեն համերգի ժամանակ»,- ասաց Գարեգին Քևնակսզյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ